Հյուսիս-հարավ ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի նախաորակավորման մրցույթն արդեն հայտարարված է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News

նկար

Հյուսիս-հարավ ծրագրի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի նախաորակավորման մրցույթն արդեն հայտարարված է։

Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի նախագծի համաձայն՝ նախատեսվում է կառուցել II–րդ տեխնիկական կարգի, 100 կմ/ժամ հաշվարկային արագությամբ, շուրջ 60 կմ ընդհանուր երկարությամբ նոր ճանապարհահատված, այդ թվում՝ 4.7 կմ ընդհանուր երկարությամբ կամուրջներ և 12.5 կմ ընդհանուր երկարությամբ թունելներ, որից ամենաերկարը` Բարգուշատի թունելն է՝ շուրջ 8.6 կմ երկարությամբ:

Ճանապարհի կառուցման նկարագրությունն ու բոլոր մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԼՄ