Միխեիլ Սաակաշվիլին դատավարության ժամանակ երգել է Ուկրաինայի օրհներգը

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 9,  24 News

Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօրվա դատավարությանը երգել է Ուկրաինայի օրհներգը։ Այս մասին գրել է 1TV.ge-ն։

Միխեիլ Սաակաշվիլին պարզել է Ուկրաինայի դրոշը, որը, նրա խոսքով, նրան ուղարկել են ուկրաինացի օրենսդիրները:

Թբիլիսիի քաղաքային դատարանում Միխեիլ Սաակաշվիլիի դատավարությունը ընթանում է բյուջետային միջոցների յուրացման գործով։

 --00—ՄՀ