Արցախի նախագահն ԱԱԾ սպայական կազմի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

Արցախ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ ԱՀ Ազգային անվտանգության ծառայության  տնօրեն Աշոտ Հակոբջանյանի և  ԱԱԾ բարձրաստիճան սպայական կազմի մասնակցությամբ:

Քննարկվել են Հանրապետության ներքին և արտաքին անվտանգային հարցեր:

Երկրի ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ առկա մարտահրավերների հաղթահարման ու հնարավոր անվտանգային հիմնախնդիրների կանխարգելման ուղղությամբ:

--0--ԿԿ