Գորիս-Կապան ճանապարհի անցակետի պատճառով ոչ բարեկարգ ճանապարհով ենք երթևեկել. Որոտանի դպրոցի տնօրեն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 11, 24News

Հասարակական

«Գորիս -Կապան ճանապարհի Էյվազլուի հատվածում երեկվանից տեղադրված անցակետի պատճառով այսօր ստիպված ենք եղել գնալ Խոտ գյուղի մոտի ճանապարհով, այդ պատճառով ուսուցչական անձնակազմն աշխատանքից ուշացել է»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Որոտան համայնքի դպրոցի տնօրեն Արա Գրիգորյանը:

«Երեկ անցել ենք այդ ճանապարհով, ոչ մի խնդիր չի եղել, բայց այսօր թույլ չէին տալիս: Հիմա լայնածավալ շինարարական աշխատանքներ են տարվում Խոտ գյուղի այլընտրանքային ճանապարհը վերանորոգելու համար: Այս ճանապարհը վաղուցվա ճանապարհ է, բայց քանդված էր ու նեղ, հիմա լայնացնում են 12 մետրով: Ձյուն է տեղում, վաղը դասերը առցանց կանենք, մարզպետարան եմ դիմել, որ միկրոավտոբուս տան, կարողանանք գնալ դպրոց, կարծում եմ` մինչև երկուշաբթի կկարգավորվի»,-պարզաբանեց տնօրենը:

--00--ԿԿ