ԱԻՆ-ը մանրամասներ է հայտնում Երասխում կրակոցի հետևանքով 4000 հակ անասնակեր այրվելու դեպքից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

երասխ

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 23։02-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում այրվում է անասնակեր։ Այս  մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 17-ին, ժամը 02:48-ին, մարվել՝ 10։57-ին։ Այրվել է մոտ 4000 հակ անասնակեր։

Ավելի վաղ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնել էր, որ հրդեհ է բռնկվել ադրբեջանական զինուժի կրակոցների հետեւանքով: Նույն պատճառով հրդեհ էր բռնկվել նաև 2 օր առաջ, այրվել էր 8000 հակ անասնակեր:

--00—ԼՄ