Նախօրեին Հայաստանում գրանցվել է վարակման 601 նոր դեպք, 26 մարդ մահացել է, 891-ը՝ առողջացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

նկար

Հոկտեմբերի 11-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 272 957 դեպք, որոնցից 249 158-ն` առողջացած, 5575-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 997 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 811 131 թեստավորում:

Այսպիսով, երեկ կատարվել է 5814 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 601 նոր դեպք: Ունենք 891 առողջացած, 26 մահվան դեպք:

--00—ԼՄ