Նա երբեք չի կարող տալ որևէ որոշում պարունակող պատասխան. Կարին Տոնոյան

ԵՐԵՎԱՆՕԳՈՍՏՈՍԻ 24, 24News 

Կարին Տոնոյան

«5165» նախաձեռնության նախագահ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ասել մի բան, որ լինի ոչինչ, պատասխանել հարցին՝ առանց պատասխան տալու, ցանկացած հարցի պատասխանով թաքնվել ժողովրդի իրեն ձայն տված կամ չտված հատվածի հետևում - սա երկրի ղեկավարի աթոռ զբաղեցնողի միակ պահվածքն է արդեն 3 տարի և 10 ամիս.....

Իրականում նա երբեք չի կարող տալ որևէ որոշում պարունակող պատասխան, որովհետև նրա թուլակամության և որոշում կայացնելու անկարողության արդյունքում զոհվեցին մեր զավակները, որովհետև նրա անհայրենիքության արդյունքում մենք կորցրեցինք մեր Հայրենյաց հողերը, այն հողերը, որոնք նրա կարծիքով միայն ներդրում անելուց հետո էին դառնալու Հայրենիք....... 
         Ես չեմ ապրում արդեն ու ես չեմ էլ մեռնում, 
         Եվ իմ չմեռնելը տևելու է երկար, 
         Ո՛ւր էլ լինեմ` տանը, դրսում, հեռաստանում, 
         Ես ձեր դատաստանին պետք է լինեմ ներկա»:

--00--A@