Երևանի կողմից Բաքվին փոխանցված ականների քարտեզների ճշգրտությունը ընդամենը 25 % է. Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 14, 24News

1

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել CNN Turk հեռուստաալիքին, որի շրջանակում հիշեցրել է, որ իբր հայկական կողմը Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հարյուր հազարավոր ականներ են տեղադրել, և որ իբրև պատերազմի ավարտից ի վեր՝ նոյեմբերի 10-ից ցայսօր, ավելի քան 150 խաղաղ բնակիչ և զինծառայող մահացել կամ առողջություն են կորցրել ականների պայթյունից հետո: Հետևաբար, ըստ Ալիևի, ականազերծման աշխատանքներն այդ տարածքներում պետք է դեռ շարունակել, հայտնում է ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով CNN Turk-ի հարցազրույցին:

Ալիևը նաև ասել է, որ իբրև թե Երևանի կողմից Բաքվին փոխանցված ականների քարտեզների ճշգրտությունը կազմում է ընդամենը 25 %:

--00—ԼՄ