Հայերը հրաժարվում են ականապատման քարտեզները տրամադրել. մինչ օրս ականներից զոհվել է մոտ 3300 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

ca5ec9ac901183e47e1364d55c27d29d.jpg

Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, ելույթ ունենալով Օմբուդսմենների և մարդու իրավունքների ազգային ինստիտուտների Բաքվի միջազգային համաժողովում, ասել է, թե Ադրբեջանը թեւակոխել է հետկոնֆլիկտային շրջան։ Նրա խոսքով՝ «իրենց հողերը» լքած քաղաքացիների վերադարձը երկրի առաջնահերթ խնդիրն է այսօր։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Թշնամի երկրի փոխնախարարը նշել է, որ վերջին 2 տարվա ընթացքում պետբյուջեից ավելի քան 3 մլրդ դոլար է հատկացվել գրաված տարածքների վերականգնման համար։

«Հայերն ամբողջությամբ ոչնչացրել են այդ տարածքների ենթակառուցվածքները։ Հիմա մենք պետք է զրոյից վերականգնենք այդ տարածքները։ Սակայն այդ տարածքների` հայերի կողմից ականապատված լինելը վերականգնողական աշխատանքների հիմնական խոչընդոտն է։ Հայերը դեռ հրաժարվում են ականապատ դաշտերի քարտեզներ տրամադրել։ Իսկ քարտեզների ճշգրտությունը նույնիսկ 25% չէ։ Մինչ օրս ականների պայթյունի զոհ է դարձել մոտ 3300 մարդ»,- հավելել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը։

--00—ԶՀ