Կոմիտասի պողոտայի օծանելիքի խանութի ապակյա դուռը կոտրել էին ու դրամարկղից փող գողացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, 24News

ապակի

Հունիսի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Կոմիտասի պողոտայի օծանելիքի խանութի ապակյա դուռը կոտրել են:

Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հունիսի 20-ի ժամը 20.00-ից հունիսի 21-ի ժամը 07.00-ն ընկած ժամանակահատվածում խանութ-սրահի ապակյա դուռը կոտրելով՝ դրամարկղից փող են գողացել:

Ոստիկանության Էրեբունու և Արաբկիրի բաժինների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի 32-ամյա մի բնակիչ: Նա հունիսի 22-ին Հաղթանակ զբոսայգուց բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Քննությունը շարունակվում է:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս