Քաղաքացիական պատերազմի շեմին ենք, Փաշինյանին և Քոչարյանին կարող ենք պարտադրել խաղաղություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժերի թշնամությունը, միմյանց ոչնչացնելու ցանկությունը երկիրը կանգնեցրել է քաղաքացիական պատերազմի շեմին: Այս մասին կիրակի տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ երկրում առկա թշնամության մթնոլորտից օգտվելու է թշնամին՝ ավելի խորանալով Հայաստանի տարածքում:

«Այս ուժերին պետք է պարտադրել ներքաղաքական համերաշխություն», - նշեց նա՝ ընդգծելով, որ այդ առաքելությունը միայն կարող է իրականացնել իր ղեկավարած քաղաքական ուժը, եթե, իհարկե, ընտրություններին ստանա համապատասխան քվե:

Մանրամասները՝ տեսանյութում: