22 կուսակցություն, 4 դաշինք․ ԿԸՀ-ն հրապարակեց արտահերթին մասնակցող ուժերի համարները 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

ԿԸՀ-ն հաստատել է 2021 թվականի հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների հայտերը։ Նախընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուների փաստաթղթերի ճշգրտումից հետո ԿԸՀ ղեկավար Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ արտահերթ ընտրություններին կմասնակցի 4 դաշինք և 22 կուսակցություն։

ԿԸՀ նիստի ժամանակ վիճակահանությամբ որոշվել է նաև արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համարները։

Ըստ այդմ՝ 4 դաշինքներն են․

«Հայաստան» դաշինք - 24,

«Ազատ Հայրենիք» դաշինք -13,

«Պատիվ ունեմ» դաշինք - 6,

«Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» դաշինք - 18։

 

22 կուսակցություններն են․

«Քաղացիական պայմանագիր» կուսակցություն - 3,

«Արդար Հայաստան» կուսակցություն- 1,

«Հանրապետություն»  կուսակցություն - 11,

«Համահայկական ազգային պետականություն» (ՀԱՊ) կուսակցություն - 8,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն -14,

«Հայոց Հայրենիք» կուսակցություն - 12,

«Ազգային օրակարգ» կուսակցություն - 19,

«Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցություն -16,

«Հայաստանի Եվրոպական» կուսակցություն -23,

«Քաղաքացու որոշում սոցիալ դեմոկրատական» կուսակցություն - 17,

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն - 10,

«Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն - 25,

«Միասնական Հայրենիք» կուսակցություն - 7,

«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն - 16,

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն - 9,

«Վերելք» կուսակցություն - 20,

«Ազատություն» կուսակցություն - 5,

«Ազատական» կուսակցություն - 21,

«Հայ Ազգային Կոնգրես» Կուսակցություն - 2,

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն - 26,

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն - 4,

Հայաստանի դեմոկրատական կուսակցություն - 15,

«Հայոց Արծիվներ Միասնական Հայաստան» կուսակցություն-22։

--00—ԼՄ