Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ են նշանակվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

Նիկոլ ստորագրել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշումներով, Վաղարշակ Ամիրխանյանը եւ Հարություն Ղազանչյանը  նշանակվել են  Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ։

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝Հարություն Ղազանչյանին նշանակել Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»։ «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Վաղարշակ Ամիրխանյանին նշանակել Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ»,– ասվում է որոշումների մեջ։

--00--ԱՀ