Համբարձում Մաթևոսյանի երբեմնի խորհրդականը տաքուկ պաշտոնի է նշանակվել․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

image_750x_64024925e8ca6

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Փետրվարի 28-ին նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի երբեմնի խորհրդական Նվեր Պետրոսյանը նշանակվել է Արմավիրի մարզի «Էջմիածին ՋՕ»-ի տնօրեն։

Նվեր Պետրոսյանը Մաթեւոսյանի մտերիմներից էր, նրա խորհրդականը, երբ Արմավիրի մարզպետի պաշտոնն էր զբաղեցնում, ապա տեղափոխվեց կառավարություն, երբ Մաթեւոսյանը փոխվարչապետ նշանակվեց։ Մաթեւոսյանն այսօր վարչապետի խորհրդականի կարգավիճակ ունի, իսկ նրա նախկին խորհրդականը բավականին տաքուկ պաշտոնի է նշանակվել։

Ուշագրավ է, որ վերջին տարիներին հաճախակի են փոխվում Էջմիածնի ՋՕ-ի տնօրենները, այս տարվա հունվարին դատախազությունն այստեղ չարաշահումներ հայտնաբերեց, որից հետո տնօրենն ազատվեց»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00—ՅՄ