Արման Բաբաջանյանն ու Լևոն Շիրինյանը կարող են միասնական գնալ ընտրությունների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Քաղաքական

Նախօրեին «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության գրասենյակում տեղի է ունեցել հանդիպում «Հանուն Հանրապետության» կուսակցության պատվիրակության հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«Որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ՝ դիրքորոշումների հստակեցման և միասնական ճակատով հանդես գալու հնարավորությունների և տարբերակների մշակման համար: Կողմերը քննարկել են նաև ներքին և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցեր, համաձայնություն է ձեռք բերվել խորացնել հետագա համագործակցությունը՝ հասարակական և պետական քաղաքական կարևորագույն խնդիրների լուծմանն ուղղված գործընթացներ հարուցելու, իսկ արդեն ձևավորված գործընթացներում՝ արդյունավետ մասնակցություն ունենալու նպատակով»,-գրել է Բաբաջանյանը: