Արարատ Միրզոյանն ու Լևոն Շիրինյանը քննարկել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Շիրինյան

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:

Զրուցակիցները կարծիքներ են փոխանակել առկա իրավիճակի հաղթահարման ուղղությամբ իրականացվող և իրականացվելիք քայլերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել գերիների վերադարձին, Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին և Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումներին: Լևոն Շիրինյանը ուշադրություն է հրավիրել դատական համակարգում առկա խնդիրներին եւ դրանց վերացման ուղղությամբ բարեփոխումների անհրաժեշտությանը:

Խորհրդարանի ղեկավարի հանդիպումները տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ շարունակվելու են:

--00--ԱԹ