Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը երեկ մակագրվել է

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՅԻՍԻ 7,  24News 

Ռոբերտ Քոչարյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մայիսի 7-ին, ստացել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերաբերյալ գործը: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Գործը մակագրվել է դատավորներ Նարինե Հովակիմյանին, Սեւակ Համբարձումյանին եւ Կարեն Մարդանյանին։

--00--ԱՀ