Ստեղծված տրագիկոմեդիայում հատկապես հետաքրքիր են նախկին իշխանավորների ինքնադրսևորումները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Գորգիսյան

«Այսօր արտահերթ ընտրություններին դեմ արտահայտվողները բաժանվում են երկու խմբի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

Նա մասնավորապես, նշել է.

«1. նիկոլահպատակներ, ովքեր ամեն ինչ անում են, որպեսզի Փաշինյանն ու իր թիմը շարունակեն պաշտոնավարել մինչև 2023թ․ և իրենց գործողություններով ամեն օր ուժեղացնում են վերջիններիս,

2. արյունարբու երեսպաշտներ, ովքեր ուզում են երկիրն անկայունության, բախումների և եղբայրասպան արյունահեղության տանելու գնով մնալ քաղաքական ասպարեզում։

Ամեն քաղաքական ուժ կորոշի՝ սույն խմբերից որին դասի իրեն, բայց թող ազնիվ լինեն ՀՀ քաղաքացիների հետ, որովհետև մեր երկիրն այլևս չունի այնքան ռեսուրս, որ սուտասաններին գան փոխարինելու երեսպաշտները։

Ստեղծված տրագիկոմեդիայում հատկապես հետաքրքիր են նախկին իշխանավորների ինքնադրսևորումները. այն գործելաոճն ու բառապաշարը, որ երկու տարի առաջ նրանք անվանում էին ահաբեկչական ու հակապետական, այսօր դարձել է իրենց ձեռագիրը։

Ողբերգությունն ամբողջական է դառնում, երբ վերոհիշյալ անձինք իրենց ստոր նպատակները փորձում եմ փաթեթավորել վեհ գաղափարներով (այդպիսի մեկն ունեինք, ով հանուն մանդատի ԼՀԿ-ից թռնելը վերնագրեց՝ «չեմ կարող ժողովրդի կամքին դեմ գնալ»)։

Կարծեմ՝ սա կոչվում է անսկզբունքայնություն։

Այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե իրականությունն այսքան տխուր չլինեն»:

 --00—ՄՀ