ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպումներ է ունենում Հաշվեքննիչ պալատի թեկնածուների հետ։ 24News-ը տեղեկացավ, որ իշխանական խմբակցությունն այսօր՝ փետրվարի 22-ին, հանդիպումներ է ունենալու պալատի՝ առաջադրված թեկածուների հետ։
Տեղեկացանք նաև, որ Հաշվեքննիչ պալատի թեկնածուները, ըստ երևույթին, կընտրվեն եկող շաբաթ՝ քառօրյա նիստերի ժամանակ։
Սևակ Վրույր
--00—ԼՄ