Արտահերթ ընտրություն լինելու է․ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջ կա․ Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 8, 24News

«Իշխանության մանիպուլյատիվ քայլն ավարտին է հասնում․ «նաղդ» պրոբլեմները թողած, «նիսիա» խոսակցություն են անում: Ոչ մեկը արտահերթ ընտրությունը չի մերժել․ ասում էին՝ հուշագիր ստորագրենք, մենք էլ չենք համաձայնվել։ Որևէ հայտարարություն լուրջ մի ընդունեք․ բացառո՞ւմ եք, որ առաջիկա քառօրյայում Փաշինյանը կասի՝ անհրաժեշտ է ընտրություն անել», - այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Արտահերթ ընտրություն լինելու է և առաջին մասնակիցը մենք ենք լինելու։ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջ կա։ Ընտրությունը անկտրել ձմերուկի նման հարց է․ իշխանությունն, ի սկզբանե, ընտրություն անելու նպատակ չի ունեցել», - նշել է Մարուքյանը, ապա անդրադարձել Վահան Բադասյանի կալանավորմանը՝ «Վահան Բադասյանը պոռթկում էր ունեցել, հայտարարություն էր արել, հիմա շատերն են այդպիսի հայտարարություններ անում։ Չեմ բացառում, որ նոր պրոցեսներ են հնարավոր»։

«Հիմա ունենք ավելի համախմբված «Իմ քայլը» դաշինք, քան նոյեմբերի 15-ին էր։ Հրաժարական, իմպիչմենտ, արտահերթ ընտրություն․ այսպես պետք է վարչապետը հեռանա․ ահաբեկչություն չենք անելու։ Մենք էլ չենք կարող բավարարել իշխանության պահանջները։ Իմ լեզուն ավելի կարճ կլիներ, երբ նոյեմբերի 14-ի իմ գրած ճանապարհային քարտեզի կետերն իրականացված լինեին։ Շարունակելու ենք լոբբինգ անել», - հավելել է խմբակցության ղեկավարը։

--0--ԿԿ