Էդմոն Մարուքյանը դիմել է ՀՀ նախագահին պարզաբանումներ ստանալու նպատակով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 30, 24News

քաղաքական

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանը գրել է․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում եմ, որ երեկ՝ հունիսի 29-ին, հարցմամբ դիմել եմ Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանին։

Նախագահ Սարգսյանից մասնավորապես խնդրել եմ պարզաբանել, թե ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 22-ին, երբ խորհրդարանում քննարկվում էր Նախագահին ԱԺ կողմից ընդունված սահմանադրական փոփոխություններն ստորագրելու լիազորությունից զրկելու վերաբերյալ նախագիծը, իր հետ նախապես ունեցած ինչ քննարկումների մասին է խոսել։ 

--0--ԿԿ