Ավինյանը Գորիսի քաղաքապետի ձերբակալման պահին եղել է Գորիսում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

նկար

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եղել է Գորիսում այն պահին, երբ իրավապահները ձերբակալել են քաղաքապետ Առուշ Առուշանյանին, որը նախօրեին կոչ էր արել խոչընդոտել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիք։ Այս մասին 24News-ին հայտնում են կառավարության մեր աղբյուրները։

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Ավինյանը նախօրոք ժամանել էր Սյունիք, որպեսզի մասնակցի Ադրբեջանի հետ սահմանների դեմարկացիայի աշխատանքներին։ Փոխվարչապետն ուղղակի կապ ունեցե՞լ է Առուշ Առուշանյանի ձերբակալման հետ, թե՞՝ ո՛չ, մեր զրուցակիցները չեն հստակեցնում։ 

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը ձերբակալվել է այսօր առավոտյան։ Իրավապահները ավտոբուսներով փակել են Գորիսի ճանապարհը՝ արգելելով տեղացիներին շարժվել դեպի Սյունիքի դարպասներ կոչվող հատվածը, որպեսզի կարողանան ապահովել Նիկոլ Փաշինյանի անարգել մուտքը մարզ։

--00—ԼՄ