Ձերբակալվել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

նկար

«Քիչ առաջ ապօրինի կերպով ձերբակալվել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Նա երեկ կոչ էր արել ժողովրդին՝ դուրս գալու փողոց, արգելելու Նիկոլ Փաշինյանի մուտքը մարզ»: Այդ մասին գրում է Տելեգրամի «Mediaport» ալիքը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այցելելու է Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու սահմանազատման պատճառով սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչների խնդիրներին: Այս հայտարարությունից հետո Գորիսի քաղաքապետը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով սյունեցիներին առավոտյան ժամը 06։00-ին Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունով մեկնել Սյունիքի դարպասներ՝ արգելելու Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզ։ 

--00—ԼՄ