Սամվել Բաբայանն ու Տիգրան Ավինյանը Գորիսում քարոզարշավ են անում ՔՊ-ական թեկնածուի օգտին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

նկար

ՔՊ-ական Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Սյունիքի մարզից, որտեղ առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են նախատեսվում: Լուսանկրաներում նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու Արցախի Անվտանգության խորհրդի նախկին ղեկավար Սամվել Բաբայանն են, ինչպես նաև Գորիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Վլադիմիր Աբունցը: Ըստ երևույթին, վերջիններս նախընտրական հանդիպումներ են ունենում գորիսեցիների հետ: 

Գորիսի ավագանու նախընտրական ցուցակը գլխավորող Վլադիմիր Աբունցը 1 ամիս առաջ է անդամագրվել ՔՊ-ին։ Նախկինում նա անկուսակցական է եղել, աշխատել է մաքսային ծառայությունում։

Հիշեցնենք նաև, որ հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը հայտարարել է, որ ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն այս պահին Սյունիքի մարզում 1 մլրդ դրամ է բաժանում քաղաքացիներին:

նկար

--00—ԼՄ