ԶԼՄ-ի դեմ Ավինյանի հայցը բավարարվել է. փոխհատուցված 1 մլն դրամով 2 ուսանողի վարձ կվճարվի

ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 31, 24News

ավինյան

Դատարանը բավարարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հայցն ընդդեմ Politik.am կայքի։

«Դեռևս 2018 թ. աշնանը դատական հայց էի ներկայացրել Politik.am կայքի դեմ զրպարտության համար: Առաջին ատյանի դատարանը բավարարել էր հայցը, որով, բացի զրպարտություն համարվող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքումից, պահանջել էի նաև փոխհատուցում:

Ինչպես նախապես խոստացել էի, ամբողջ դրամական փոխհատուցումը՝ 1 մլն դրամ, ուղղել եմ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի բարձր առաջադիմությամբ աչքի ընկնող երկու ուսանողների ուսման վարձի վճարմանը:

ԶԼՄ-ների դերը ժողովրդավարական հասարակության կերտման և ամրապնդման գործում առանցքային է։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր անգամ, պայքարելով զրպարտության ու ֆեյք նյուզի դեմ, ինչպես նաև կրթության զարգացման միջոցով մենք նպաստելու ենք արհեստավարժ և անաչառ լրագրության ավանդույթների կայացմանը», - ֆեյսբուքյան էջում գրել է Տիգրան Ավինյանը։

--00—ԼՄ