«Ոչ»-ի նախաձեռնություն ենք ստեղծում, վերահսկելու ենք հակասահմանադրական հանրաքվեն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Հարյուրից ավելի իրավաբանների և իրավապաշտպանների կողմից «ՈՉ»-ի նախաձեռնության փիլիսոփայությունն այն է, որ քաղաքացիների համար ստեղծվի երկրորդ կարծիք լսելու հնարավորություն։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ասել է «Իրավական ուղի» հկ համահիմնադիր Ռուբեն Մելիքյան։ 

«Քաղաքական ուժերը շատ օբյեկտիվ պատճառներով չվերցրեցին «ՈՉ»-ի դրոշը, որի հետևանքով մեր հանրությունը կարող է զրկվել երկրորդ կարծիք լսելու հնարավորությունից և այդպես էլ չիմանալ, թե ինչ եղավ ապրիլի 5-ին։ Իսկ եթե այդ դրոշը ոչ ոք չի վերցնում, վերահսկողությունը հավասարվում է զրոյի։ Այդ իսկ պատճառով, մենք մտածեցինք այս ձևաչափը, որի շրջանակում հանրությանը կներկայացվի խորհրդատվություն»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։