Եվրոպան չի համակերպվի իշխանությունների ակնհայտ ապօրինությունների հետ. Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

Կշեռքի նժարին ինչ-որ կարևոր բան է դրված, հակառակ դեպքում, իշխանությունը չէր գնա նման ապօրինությունների, նման արագությամբ։ 24TV-ի տաղավարում նման կարծիք հայտնեց Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Մելիքյանը նշեց, որ սահմանդրության և օրենքների խախտումով սահմանդրություն չի կարելի փոփոխել։ Դա կհանգեցնի պետության համար մեծ խնդիրների և այս պահին մենք արդեն ունենք մեր եվրոպացի գործընկերների քննադատական վերաբերմունքը։ 

Անդրադառնալով ԱԺ-ում վարչապետի ելույթին՝ բանախոսը այն համեմատեց 20-30-ականների Իտալիայի ու Գերմանիայի առաջնորդների ելույթների հետ, նշելով որ այս ամենի հիմնական նպատակը Սահմանադրական դատարանի նկատմամբ իշխանությունների կողմից վերահսկողություն սահմանելն է։

Մանրամասները՝ տեսանյութում։