ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Ադրբեջանը չի կատարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Եթե ադրբեջանական պատվիրակությունը չմասնակցի Վեհաժողովի նիստերին և չկարողանա քվեարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության օգտին, ապա Ադրբեջանի վերաբերյալ այդ դատարանի որոշումները կհամարվեն անվավեր։ Մենք զրկված ենք ձայնի իրավունքից»,-նշել է Ալիևը։
2024 թվականի հունվարին ԵԽԽՎ-ն հրաժարվեց հաստատել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Բանաձևի ընդունման օգտին քվեարկել է 90 պատգամավոր, 76-ը՝ դեմ։
--00--ԱՀ