ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունեցող հարավային մարզում ՌԴ ներկայության հետևողական ընդլայնումը համապատասխանում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ռուսաստանի և, ընդհանրապես, ողջ տարածաշրջանի երկարաժամկետ շահերին։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Սյունիքի մարզում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացմանը։
«Հարցը քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպման, ինչպես նաև քաղաքական խորհրդակցությունների ընթացքում»,- նշել է նա։
Ըստ Զախարովայի մայիսին արդեն հստակություն կլինի հյուպատոսության բացման ժամկետների վերաբերյալ։
--00--ԱՀ