ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
Մեր միսն են ուզում ուտել, չենք թողնում, հերիք է, բավ է։ Այսօր այս մասին դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` անդրադառնալով ընդդիմության «գզվռտոցին»։
«Հավատացնում եմ, որ մեզ էլ է շատ տհաճ, բայց երբ քեզ վրա հարձակվում են, պաշտպանվելը պարտականություն է, ոչ թե հաճույք։ Ես որևէ տեսակի պատասխանատվությունից չեմ խուսափում, բայց հասկանում եմ նաև այդ մարդկանց զարմանքը, որ ասում են՝ Նիկոլին թողած՝ իրար միս են ուտում, մի քիչ համահարթեցում կա, մեր միսն են ուզում ուտել, մենք չենք թողնում ընդամենը, հերի՛ք է, բա՛վ է, շատերը կերան, էլ ոչ մեկին մեր մսից չի հասնելու»,- ասաց Աշոտյանը։
«Խնդիրը տարանջատում օպերացիայի մեջ չէր, որ մեր դեմ սկսվեց, այլ խնդիրը պառակտում օպերացիայի մեջ է։ Ռեալի և Բարսելոնայի երկրպագուները իրար էտքան չեն ատում, ինչքան այս երկու ընդդիմադիր ճամբարները միմյանց՝ մոռանալով, որ մենք մի առաջնությունում եմք խաղում, որտեղ առաջին հորիզոնակում թուրքական Ֆեներբախչեն է»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԱՀ