ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News
52 տարեկան հասակում իր ծառայողական պարտականությունները կատարելիս, առողջական խնդիրներով պայմանավորված, կյանքից հեռացել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթի բաժնի դատական կարգադրիչ Արմեն Մաթևոսյանը, հայտնում են Դատական իշխանությունից։
Բարձրագույն դատական խորհուրդը և Դատական դեպարտամենտի ողջ անձնակազմն իրենց խորին ցավակցությունն են հայտնում Մաթևոսյանների ընտանիքին, հարազատներին, ընկերներին և մաղթում համբերություն և տոկունություն՝ հաղթահարելու կորստի ծանր վիշտը:
Արմեն Մաթևոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա ապրիլի 11-ին, ժամը՝ 18:00-ից Երևան քաղաքի Նուբարաշեն փողոցի 46 հասցեում գտնվող սգո սրահում:
Հուղարկավորությունը՝ հաջորդ օրը, նույն վայրից, ժամը՝ 13:00-ին:
--00--ՀԱ