Եթե Մատենադարանի դահլիճը դա լսում և հանդուրժում է, նա էլ իրավունք ունի նման բան ասելու. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

0ffa42fd9b7b57d2568a51708a48d98b_1692010306

Ըստ մամուլի հրապարակումների՝ «կրթվողների ատամանը» օրերս ասել է, թե «պատերազմը իմ օրոք չի եղել, ե´ս եմ եղել պատերազմի օրոք»։ Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

«Իրականում, եթե Մատենադարանի դահլիճը դա լսում և հանդուրժում է, էլ չասած՝ որ ի սկզբանե գնում է դա լսելու, նա էլ իրավունք ունի նման բան ասելու։ Այնուհանդերձ պատմության մի քանի պարզ անալոգիաներ են մտքիդ գալիս։ Պատկերացրեք՝ Հիտլերն ասեր՝ «Համակենտրոնացման ճամբարներն իմ օրոք չեն եղել, ե´ս եմ եղել ճամբարների օրոք» կամ Պոլ Պոտը ասեր «սեփական ժողովրդի զանգվածային կոտորածը իմ օրոք չի եղել, ե´ս եմ եղել դրա օրոք»։ 

Եվ իհարկե կասեին, եթե այդ ամենից հետո լիներ լսարան  ու ծափահարողներ»։

--00—ՅՄ