ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Բելառուսի մաքսային ծառայողները կանխել են Բելառուսի պատմության մեջ պայթուցիկ նյութերի ամենամեծ խմբաքանակի անօրինական ներմուծումը Լեհաստանից. նրանք նախատեսում էին այն հետագայում տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն, հաղորդում է Բելառուսի պետական մաքսային կոմիտեի մամուլի ծառայությունը։
Բելառուսի մաքսային ծառայությունը կանխել է Բելառուսի պատմության մեջ պայթուցիկների ամենամեծ խմբաքանակի ներմուծումը ԵԱՏՄ տարածք. 580 կիլոգրամ արտասահմանյան արտադրության առանձնապես հզոր պայթուցիկ, ենթադրաբար ԱՄՆ-ից, փորձ է արվել մաքսանենգ ճանապարհով տեղափոխել բելառուսա-լեհական սահմանով, որպեսզի այնուհետև տեղափոխվի, ասված է հաղորդագրության մեջ։
--00—ՅՄ