Երևանցիները՝ Գյումրիի և Փարաքարի ընտրությունների արդյունքների մասին․ հարցում՝ մայրաքաղաքում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

Մարտի 30-ին Գյումրիում և Փարաքար խոշորացված համայնքում ՏԻՄ արտահերթ ընտրություններ էին։ Փարաքարում քաղաքը միանձնյա կառավարելու է ընդդիմադիր «Միասնություն» դաշինքի թեկնածու Վոլոդյա Գրիգորյանը, ով ստացել էր 57% ձայն։   

Գյումրիիում առաջադրված 9 ուժերից անցողիկ շեմը հաղթահարեց 5 ուժ, բայց նրանցից որևէ մեկը չէր կարողացել հավաքել 50+1։ Մարտուն Գրիգորյանի ղեկավարծ «Մեր քաղաքը» դաշինքը ստացել էր ձայների 15,5%, Ռուբեն Մխիթարյանի «Իմ հզոր համայնք» կուսակցությունը ստացել էր ձայների 8,08 %-ը, իսկ «Մայր Հայաստան» դաշինքը, որի առաջին համարը Կարեն Սիմոնյանն է, ստացել էր ձայների 6,11%-ը։ Իշխանության թեկնածու Սարիկ Մինասյանը ստացել էր ձայների 36,21%-ը։ 

Գյումրիում քաղաքապետ ընտրելու համար անհրաժեշտ էր ուժերին միավորվել։ Ընդդիմադիր 2 ուժերը՝ «Իմ հզոր համայնքը» և «Մայր Հայաստան» դաշինքը ընտրություններից անմիջապես հետո հայտարարել էին, որ իրենց ձայները կտան Կոմկուսի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին։ Սակայն միայն նրանց տված ձայները բավարար չէին, որպեսզի Ղուկասյանը դառնա քաղաքապետ, նրան անհրաժեշտ էր նաև «Մեր քաղաքը» դաշինքից ձայներ։ 

Րոպեներ առաջ դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հայտարարեց իր կայացրած որոշման մասին, որ կապահովի ձայները, որպեսզի Ղուկասյանը դառնա քաղաքապետ։ 
24News-ը վերոնշյալի շրջանակում Երևանում իրականացրել է հարցում, պարզելու՝ քաղաքացիները հետևե՞լ էին Գյումրիի ու Փարաքարի ընտրություններին և ի՞նչ կարծիք ունեն։ 
Նշենք նաև, որ մինչ մեր նկարահանումը դեռ Մարտուն Գրիգորյանը հայտարարություն չէր տարածել և հայտնի չէր, թե ով է ղեկավարելու Գյումրին։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ՅՄ