Պետք է մեզանում արմատախիլ անելդատարկաբանությունը, թե «Արցախն Ադրբեջան է». իրանագետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

 

Իրանագետ Վարդան ոսկանյանը գրում է.

«Թե բա՝ Բաքվի բարբարոսսկան վարչախումբը Վատիկանում ինչ-որ «գիտաժողով» է կազմակերպել արհեստածին Ադրբեջանի քրիստոնեական ժառանգության մասին, որտեղ մեր մշակութային գոհարները ներկայացրել է «աղվանական»: Չէ, բայց կարելի էր իմանալ դրանց պիղծ առածներից մեկը՝ «քաղաքը մերն է, հալվան՝ մերը»: 

Եթե մենք հաշտ ենք այն բարբաջանքի հետ, որ Արցախն, իբր, Ադրբեջան է, և հետևաբար Գանձասար էլ հայի ոտք, իբր, չի մտնելու, ի՞նչ տարբերություն՝ «աղվանական» կկոչեն այն, թե՞ «թուրքական»: Ուզո՞ւմ ենք Գանձասարը հայկական տեսնել, պետք է, նախևառաջ, մեզանում արմատախիլ անել այն դատարկաբանությունը, որ Արցախն, իբր, Ադրբեջան է»։

 
 

–00—ՍՊ