Աշխարհի գավաթ․ չորս հայ մարմնամարզիկներ եզրափակիչ փուլում են
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News
Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթում հայ չորս մարմնամարզիկներ նվաճել են երզափակիչ փուի ուղեգիր։ Այս մասին հայտնում ՀՄՖ-ի մամուլի ծառայությունը։
Օղակներ վարժությունուում եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել Եվրոպայի կրկնակի փոխչեպիոն Վահգն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը վաստակելով համապատասխաննաբար 14,066 և 14,333 միավոր։
Ավելի ուշ նրանց միացան երիտասարդների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը և երիտասարդների աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը հիանալի կերպով հաղթահարելով նժույգ թափեր վարժության որակավորման փուլը։
Համլետ Մանուկյանը վաստակեց 14,433 միավոր, իսկ Մամիկոն Խաչատրյանը՝ 14, 466 միավոր։
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը հենացատկի վարժության որակավորման փուլում պայքարը կսկսի ապրիլի 12-ին։
–00—ՍՊ