Ադրբեջանցի զինվորականները Մոսկվայում կմասնակցեն հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

 

Ադրբեջանցի զինվորականները Մոսկվայում կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված զորահանդեսին, հայտնել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը:

«Ադրբեջանցի զինվորականները կմասնակցեն 80 հոգանոց զորահանդեսին», – ասել է նա՝ նշելով, որ մոտ ժամանակներս նրանք կժամանեն Մոսկվա՝ փորձի:

–00—ՍՊ