Թե' Թուրքիան, թե' Ադրբեջանը մինչև իրենց ուզածը չստանան, հարաբերություններ չեն կարգավորի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Թե' Թուրքիան, թե' Ադրբեջանը մինչև իրենց ուզածը չստանան, հարաբերություններ չեն կարգավորի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Ամեն ինչ տեղի է ունենում կուլիսների հետևում, հանրությունը միշտ վերջին պահին է իմանում և կանգնում փաստի առաջ։ Միևնույն է, թե' Թուրքիան, թե' Ադրբեջանը մինչև իրենց ուզածը չստանան, որևէ առաջընթաց իրենց հարաբերությունների մեջ դժվար է կանխատեսել։ Նրանք Հայաստանի հետ կապերը կկարգավորեն այն ժամանակ, երբ իրենց պահանջները կբավարարվեն», - իր խոսքում նշեց Ռուստամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ