Ադրբեջանը շուտով Թուրքիա կուղարկի BE-200ES տիպի ինքնաթիռ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 17, 24News

66c0e1ff0167066c0e1ff01671172391679966c0e1ff0166e66c0e1ff0166f

Ադրբեջանը շուտով Թուրքիա BE-200ES երկկենցաղ ինքնաթիռ կուղարկի։ Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում։

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հրդեհների կանխարգելման հետ կապված՝ Ադրբեջանը պատրաստ է ցանկացած լրացուցիչ աջակցություն ցուցաբերել եղբայրական երկրին։

Էրդողանն իր հերթին բարձր է գնահատել Ադրբեջանի պատրաստակամությունը՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Թուրքիայում անտառային հրդեհների կանխարգելման համար, ընդգծել է, որ հենց հրդեհների մարման ժամանակ է առաջացել այդ տիպի ինքնաթիռի անհրաժեշտությունը, և երախտագիտություն է հայտնել այդ որոշման համար։

--00—ՅՄ