Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News

ա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գրառում է արել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ։

«Ֆրանսիան այսօր հիշատակում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը։

Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը։ Չմոռանանք։

Ֆրանսիացիներն ու հայերը հավերժ կապված են»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Մակրոնը։

--00—ԼՀ