Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհին ոստիկանները մեծաթիվ, նոր ուժեր են կենտրոնացնում։

Հիշեցնենք՝ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակ է Բագրատաշենի հատվածում։ Բագրատաշենի անցակետում իրավիճակը շատ լարված է։ Ոստիկանները, շղթա կազմելով, փորձում են խանգարել ՀՀ և Ադրբեջանի միջև՝ Տավուշում սահմանազատման պայմանավորվածությունների արդյունքով կատարվող որոշումները։ 

Այստեղ են նաև կարմիրբերետավորները։

--00—ՍՊ