Ամստերդամում հավերժացնող խաչքարի մոտ ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News

d

Ապրիլի 21-ին Ամստերդամում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն, հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից։

Արարողությանը ելույթներով հանդես եկան Նիդերլանդներում ՀՀ դեսպան Վիկտոր Բիյագովը, Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ Դոն Սեդերը, Կարոլին ֆան դեր Պլասը և Ամստերդամի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Դեսպան Բիյագովն իր ելույթում վերստին ընդգծեց Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման հրամայականը՝ երախտագիտությամբ նշելով Նիդերլանանդերի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման կարևորությունը։

Դեսպանն ընդգծեց, որ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման և դատապարտման ճանապարհին անհրաժեշտ է համախմբել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների առաջամարտիկ բոլոր պետությունների ջանքերը՝ բացառելու համար նման ոճրագործությունների կրկնությունը։

--00—ՍՊ