ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 22, 24News
Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավար Ահարոն Խալիֆան հրաժարական է տվել իր պաշտոնից: Ներքին տարաձայնությունները սրվել են Իրանի Իսլամական Հանրապետության կողմից «Իրական խոստում» գործողությունից հետո: Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարի հրաժարականի որոշումը կայացվել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության ֆոնին:
Ահարոն Խալիֆան 2023-ի հոկտեմբերին հրապարակավ ընդունել է «Համաս»-ի զինյալների անսպասելի հարձակումը չկանխելու պատասխանատվությունը։ Նա մեղադրվում է Դամասկոսում Իրանի Իսլամական Հանրապետության հուպատոսական բաժնի վրա Իսրայելի հարձակման վերաբերյալ Իրանի պատասխանը սխալ գնահատելու մեջ. սա անհնարին է դարձրել շարունակել ռազմական հետախուզության ղեկավարի աշխատանքը:
--00—ՍՊ