Գեղարքունիքում մեքենան հայտնվել է ձորակում. ընտանիքի անդամները տեղափոխվել են հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

ֆ

Այսօր՝ ապրիլի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում Երևան բնակիչ 24-ամյա Հովհաննես Ս.-ն իր վարած «Mitsubishi Outlander» մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Արտանիշ ավտոճանապարհի 25 կմ հատվածում՝ դեպի Շորժա ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին ու հողաթմբերին ու հայտնվել ձորակում։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Հովհաննես Ս.-ն և նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչներ 43-ամյա Զ. Ա.-ն և 21-ամյա Կ. Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորներն ընտանիքի անդամներ են։

--00—ՍՊ