Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ․ «Փաստինֆո»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

photo_2024-04-08_16-44-21

2021թ․ օգոստոսի 19-ին մարտական հենակետերից մեկում երեք զինծառայողի սպանության գործով մեղադրյալներ Աղվան Հովհաննիսյանը և Սամվել Գրիգորյանը շարունակում են մնալ կալանքի տակ։ Դիրքի ավագին՝ Սամվել Գրիգորյանին, կալանքի տակ պահելու հարցով նրա պաշտպանը դիմել է ՄԻԵԴ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանից։

Հիշեցնենք, որ 2021թ օգոստոսի 19-ին մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել էր երեք զինծառայողի դի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներով։

--00—ՅՄ