Քիչ էր մնում՝ Ռուբինյանը Քըլըչին դիմեր Սերդար ձյաձյայով, ջերմ մթնոլորտ էր Անթալիայում. Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Իշխանության կողմից ամենամեծ երեսպաշտությունն էր հաղթանակած Սպարապետի շիրիմին նրանց այցը, Վազգեն Սարգսյանի հաղթանակը զրոյացրել են: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանը:

Անդրադառնալով ԱԱԾ-ի այն հայտարարությանը, որ սահմանը հատած ադրբեջանցուն որոշել են վերադարձնել, Կարապետյանը նշեց՝ դա ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ թուլամորթություն, քանի դեռ ռազմաքաղաքական ղեկավարությունը և մի քանի տասնյակ հայ զինծառայողներ գերության մեջ են:

Խոսելով Անթալիայում տեղի ունեցած դիվանագիտական ֆորումի մասին՝ քաղաքական գործիչը նշեց, որ այնտեղ կասկածելի ջերմություն էր Հայաստանի ու Թուրքիայի միջև. «Քիչ էր մնում՝ Ռուբինյանը Քըլըչին դիմեր Սերդար ձյաձյայով, ջերմ մթնոլորտ էր Անթալիայում»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ