Փաշինյանին դրսից արտահերթ ընտրություններ են պարտադրում, որ լեգիտիմացնի Արցախի հանձնումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Իշխանությունն Արցախից հրաժարումը ներկայացնում է իբրև փայլուն քաղաքական քայլ, որը ամրապնդել է Հայաստանի անվտանգությունը։ Իշխանության ստորությունը նրանում է, որ ոչ միայն Արցախի կորստի մեղքն են գցում Արցախի ղեկավարության վրա, այլև ժողովրդին են մեղադրում՝ ասելով՝ չգայիք, մնայիք ու ապրեիք, ինչ մեղավոր ենք, որ եկաք։ Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց հասարակական - քաղաքական գործիչ Կարեն Կարապետյանը։

Անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին խոսակցություններին և այն հանգամանքին, որ իշխանական պատգամավորները դա հերքում են, Կարապետյանը նշեց, որ շատ պատգամավորներ տեղյակ չեն քաղաքական օրակարգից․ «Պատգամավորներին հրամցվում են իրենց ասելիքը, ՔՊ վարչության անդամները ևս ոչինչ չգիտեն, նրանք իմանում են վերջում։ Հնարավոր է, որ Փաշինյանին դրսից արտահերթ ընտրություններ պարտադրեն, որ լեգիտիմացնի Արցախի հանձնումն ու հայաթափումը։ Փաշինյանն իր բոլոր սխալներն ուզում է գցել ժողովրդի գրպանը, հիմա էլ խաղաղության պայմանագիրն է գցում, իբր հասարակության մոտ նման պահանջ կա»,-ավելացրեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ