Բարեկամ ժողովրդին մաղթում եմ առաջընթաց և խաղաղություն․ Փաշինյանը՝ Նոր Զելանդիայի վարչապետին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News

l-Ca2fgaq51d

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի վարչապետ Քրիստոֆեր Լաքսոնին ՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում նշված է.

«Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Նոր Զելանդիայի ազգային տոնի՝ Վայթանգիի օրվա առթիվ:

Հայաստանը կարևորում է Նոր Զելանդիայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում, և ես հայտնում եմ իմ պատրաստակամությունը Ձեզ հետ համատեղ ջանքերով խորացնելու մեր միջպետական համագործակցությունը: Համոզված եմ, որ մեր ժողովուրդների և կառավարությունների նվիրումը ժողովրդավարական արժեքներին ամենալավ հիմքն է Հայաստան-Նոր Զելանդիա երկկողմ հարաբերություններն ընդլայնելու համար:

Նոր Զելանդիայի բարեկամ ժողովրդին մաղթում եմ առաջընթաց, խաղաղություն և բարօրություն»:

--00—ՅՄ