ՀՀ անվտանգությունն ապահովելու համար ՀԱՊԿ գործիքները բավարար չեղան․ Փաշինյանը՝ Հռոմի ստատուտի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Screenshot_10

Հայաստանը Հռոմի ստատուտը վավերացնելու որոշում կայացրել է 2022 թվականի դեկտեմբերին, երբ բոլորիս համար ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ ու հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին իր ուղերձում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշել է, թե այդ որոշումը որևէ կեպ ուղղված չէ ՀԱՊԿ-ի կամ Ռուսաստանի դեմ:

«Դա բխում է մեր արտաքին անվտանգության շահերից ու նման որոշում կայացնելը մեր սուվերեն իրավունքն է»,- ասել է նա:

--00—ՅՄ