Տպավորություն է, որ հաջորդ ուղերձն անելու է կամ Անկարայից, կամ արևմտյան որևէ մայրաքաղաքից․ Զաքարյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Artak-Zaqaryan-4

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուղերձի հիմնական ասելիքը հետևյալն էր`

«Թուրքիա, Արևմուտք և ՀՀ անգիտակից քաղաքացի, փրկե´ք իմ դավադիր իշխանությունը»:

Նա նույն կերպ, «պաշտպանում» էր ազատ, անկախ ու ժողովրդավարական Արցախի Հանրապետությունը, որին հենց իր դավաճան ու արյունոտ ձեռքերով էլ այսօր խեղդամահ է անում:

Հիմա էլ իբրև թե «պաշտպանում» է ազատ, անկախ ու ժողովրդավարական Հայաստանը, որին ևս արժանացնելու է Արցախի ճակատագրին` եթե իհարկե հայ ժողովուրդը, մոտ ժամանակներս նրան չհեռացնի դահիճի պաշտոնից:

P.S. Տպավորություն է, որ հաջորդ ուղերձն անելու է կամ Անկարայից, կամ արևմտյան որևէ մայրաքաղաքից:

--00—ՅՄ